Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամները բարեհաջող վերադարձել են Երկիր (տեսանյութ)
«Սոյուզ ՄՍ-17» տիեզերանավը վայրեջք է կատարել Ղազախստանում: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում տալով «Ռոսկոսմոս»-ին:
Ռուս տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովը, Սերգեյ Կուդ Սվերչկովը և ամերիկացի Քեթլին Ռուբինը միջազգային տիեզերակայանում 6-ամսյա աշխատանքից հետո վերադարձել են Երկիր:
Որոնողափրկարարական ծառայությունները հայտնում են, որ տիեզերանավը գտնվում է փոսում, այն վերցված է հսկողության տակ: Անձնակազմն իրեն լավ է զգում: Վայրէջքի ճշգրիտ ժամանակը`Երևանի ժամանակով 08:55:12-ն է: