Ավստրալիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո գրանցվել է արյան թրոմբից մահվան առաջին դեպքը
Ավստրալիայում գրանցվել է AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո արյան թրոմբի հետևանքով մահվան առաջին դեպքը, հայտնում է The Guardian-ը։
Հայտնի է, որ մահացածը 48-ամյա կին է, որը նաև շաքարային դիաբետ է ունեցել։ Մինչ այս Ավստրալիայում AstraZeneca պատվաստանյութի ներարկման հետևանքով գրանցվել էր արյան թրոմբի միայն 2 դեպք, սակայն սա առաջինն է մահվան ելքով։
Նշվում է, որ anti-PF4 հակամարմինները, որոնք ակտիվացնում են արյան թրոմբոցիտները, բացակայել են կնոջ մոտ։
Իշխանությունները տեղեկացրել են, որ կինը պատվաստվել է ապրիլի 8-ին՝ մինչ իշխանության որոշումն առ այն, որ 50 տարեկանից ցածր անձանց դեպքում նախընտրելի է պատվաստումն իրականացնել Pfizer դեղամիջոցով։ Պատվաստումից 4 օր անց կինը տեղափոխվել է հիվանդանոց։
Լրատվականը նշել է որ Ավստրալիայում իրականացվել է AstraZeneca դեղամիջոցով առնվազն 885 հազար ներարկում, որից 3-ը պատճառ է դարձել արյան թրոմբի առաջացման։ Ըստ համամասնության` արյան թրոմբ առաջացել է 295 հազարից 1-ի դեպքում։