Նախկին պոռնոաստղը հավակնում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնին
Նախկին ամերիկյան պոռնոաստղ Մերի Քերին մտադիր է մրցել Գեւին Նյուսոմի հետ՝ կալիֆոռնիացիների կողմից նրա հրաժարականի պահանջների ֆոնին, հայտնում է Americaru-ն:
Քերին հայտարարել է, որ առաջադրվելու է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում՝ միանալով թեկնածուների լայն շրջանակին, եթե Նյուսոմը հրաժարական տա, եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ: Մեծահասակների համար կինոնկարների աստղը նախկինում օգնել էր հետ կանչել դեմոկրատ նահանգապետ Գրեյ Դեւիսին:
Ի վերջո, ընտրվել էր Առնոլդ Շվարցենեգերը, իսկ Քերին, որն այդ ժամանակ 23 տարեկան էր, խոստովանել էր, որ հանդես է եկել որպես գովազդային հնարք: Այժմ նա պատրաստ է լրջորեն պայքարել այդ պաշտոնի համար:
«Նախորդ անգամ ես երիտասարդ էի, հիմար եւ ուրախությամբ լի»,- KGO-TV-ին ասել է 40-ամյա Քերին: Իսկ այս անգամ ես ավելի փորձառու եմ: Ես պատրաստ եմ բարձունքում լինել: Խոշոր քաղաքական կուսակցությունների դեմ պայքարին ցանկացած աջակցություն կօգնի փրկել մեր նահանգը»:
Հաղորդվում է, որ թեկնածուն պետք է մոտ 4000 դոլար վճարի` իր թեկնածությունն առաջադրելու իրավունք ունենալու համար: