«Համավարակը հաղթահարելու բանալին պատվաստումն է». Մերկելը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական խոսնակ Շտեֆան Զայբերթին։
«Ուրախ եմ, որ այսօր ստացել եմ AstraZeneca պատվաստանյութի իմ առաջին չափաբաժինը: Շնորհակալություն բոլորին, ովքեր ներգրավված են պատվաստումների արշավում, և բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են: Համավարակը հաղթահարելու բանալին պատվաստումն է», - թվիթերյան իր օգտահաշվում գրել է Շտեֆան Զայբերթը՝ մեջբերելով Մերկելի խոսքերը։
Գրառմանը կից Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական խոսնակը տեղադրել է պատվաստման վկայագրի լուսանկարը։