Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած տղամարդուն
Տղամարդը, որն ապրիլի 16-ին Թբիլիսիում ավազակային հարձակում է գործել Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա և պատանդներ պահել, ձերբակալված է:
Այդ մասին լրագրողներին հայտնել է ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հարձակվողը ձերբակալված Է: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդները գտնվում են անվտանգ վայրում»,- ասել Է նա: