Պենտագոնը չի մեկնաբանում Բոսֆորով նավերի անցումը չեղյալ հայտարարելու մասին տեղեկությունը
Պենտագոնը հրաժարվել է «ՌԻԱ Նովոստի»-ին մեկնաբանել Բոսֆորով Սեւ ծով ԱՄՆ երկու ռազմական նավերի անցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը հայտնել էր, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիային տեղեկացրել է, որ Բոսֆորով իրենց երկու ռազմանավերի անցումը Սեւ ծով չեղյալ է հայտարարվել:
«Մենք շարունակում ենք շատ սերտորեն վերահսկել իրավիճակը տարածաշրջանում: Մենք տեղյակ ենք նավերի մասին հաղորդագրություններից, բայց անվտանգության նկատառումներից ելնելով ՝ չենք քննարկում այդպիսի օպերատիվ մանրամասները: Մենք պարբերաբար աշխատում ենք Սև ծովում եւ տարածաշրջանի շատ այլ տարածքներում»,- ասել է Պենտագոնը:
Ավելի վաղ աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել էր, որ Վաշինգտոնն Անկարային տեղեկացրել է իր երկու ռազմանավերի՝ Բոսֆորով Սեւ ծով անցնելու մասին, որտեղ նրանք տեղակայվելու էին ապրիլի 14-15-ից մայիսի 4-5-ը: Ըստ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, Սեւ ծովում ամերիկյան ռազմանավերի օպերացիաները «սովորական բնույթ» են կրում, ԱՄՆ-ն այդ գործողությունները համակարգում է Թուրքիայի իշխանությունների հետ Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակներում: