«Եվ ի՞նչ ազգային շահեր են հետապնդում նրանք այստեղ, եթե շատ ամերիկացիներ պատկերացում չունեն, թե որտեղ է գտնվում այս ծովը»․ ՌԴ ԱԽ քարտուղարը` Սև ծովում ԱՄՆ-ի ներկայության ավելացման մասին
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ Սև ծովում երկրի սահմանների մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աճող ակտիվության պայմաններում, Ռուսաստանը ստիպված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի սահմանների մոտ արձանագրվել է ՆԱՏՕ–ի անդամ պետությունների և հատկապես ԱՄՆ-ի ռազմական ակտիվություն», - ասել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը և հարցադրում արել տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազգային շահերի վերաբերյալ։
«Եվ ի՞նչ ազգային շահեր են հետապնդում նրանք այստեղ, եթե շատ ամերիկացիներ պատկերացում չունեն, թե որտեղ է այս ծովը», - հավելել է Պատրուշևն ու շեշտել, որ այս պայմաններում Ռուսաստանի Դաշնությունը «ստիպված է միջոցներ ձեռնարկել՝ իր տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով»։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ մեղադրում են Ռուսաստանին՝ իրենց տարածքով զորք տեղափոխելու համար, իրականում՝ անտեսելով անվտանգությունն ապահովելու Ռուսաստանի ինքնիշխան իրավունքը։