Հրդեհ Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շուրջ 30 քաղաքացու
Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում այսօր՝ ապրիլի 14-ին, հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։
Փրկարարները տարհանել են մոտ 30 քաղաքացու։