Շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր մտածել. «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը». Նիկոլ Փաշինյան
Սա ամենամեծ ձախողումն է, որ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, Արցախյան շարժման բոլոր արդյունքներից: «Շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի է դնել. «ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը», ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել, քանի որ ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մեկ խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի իր ուզածին, իսկ ինքն ուզում է, որ Արցախը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավարության կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա: