Նենսի Փելոսին Բայդենին հրավիրել է առաջին անգամ ելույթ ունենալու Կոնգրեսի երկու պալատների ապրիլի 28-ի համատեղ նիստում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախագահ Ջո Բայդենին ապրիլի 28-ին հրավիրել է Կոնգրես՝ օրենսդիր երկու պալատների ներկայացուցիչների առջև առաջին անգամ ելույթ ունենալու, հաղորդում է ТАСС-ը:
«Ձեզ հրավիրում եմ ելույթ ունենալու Կոնգրեսի երկու պալատների՝ ապրիլի 28-ին կայանալիք միասնական նիստին մասնակցելու, որպեսզի կիսվեք մի շարք օրակարգային հարցերի լուծման առնչությամբ Ձեր ունեցած տեսլականներով»,- նշել է Փելոսին Բայդենին ուղղած իր նամակում:
Ավելի ուշ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Բայդենն ընդունել է Փելոսիի՝ իրեն արված հրավերը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին, լրանալու է Բայդենի պաշտոնավարման 100 մարդ: