Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները Պակիստանում իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումների պատճառ են դարձել
Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները Պակիստանում իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումների պատճառ են դարձել:
Առնվազն մեկ ակտիվիստ եւ մեկ ոստիկան է մահացել ստացված վնասվածքներից այն բանից հետո, երբ իսլամիստները փակել են մայրուղին, երկաթուղային ճանապարհը եւ հիմնական ելքային ու մուտքային երթուղիները՝ կաթվածահար անելով բիզնեսը գրեթե բոլոր խոշոր քաղաքներում:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է Reuters-ը: