Իրանը սկսել է Նաթանզի գործարանում 60-տոկոսանոց հարստացումը
Իրանը սկսել է Նաթանզի գործարանում 60-տոկոսանոց հարստացումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ քաղաքական հարցերով փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչին, ով գտնվում է Վիեննայում P4+1 եւ ԵՄ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլին մասնակցության համար, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրել է, որ կսկսի 60-տոկոսանոց հարստացումը:
Նա նաեւ հայտնել է, որ եւս 1000 ցենտրիֆուգ՝ 50 տոկոս ավելացված արտադրողականությամբ, կտեղադրվի Նաթանզում՝ ի հավելումն վնասվածների: