Էնթոնի Բլինքենը Կիեւին հավաստիացրել է ԱՄՆ-ի աջակցության հարցում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է «ԱՄՆ անշեղ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում»: Այս մասին Բլինքենը հայտարարել է Բրյուսելում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ:
Պետդեպարտամենտը հայտնում է, որ Բլինքենը մտահոգություն է հայտնել «Ուկրաինայի հետ լարվածությունը սրելու Ռուսաստանի կանխամտածված գործողությունների կապակցությամբ, այդ թվում`նրա ագրեսիվ հռետորաբանության եւ ապատեղեկատվության, գրավյալ Ղրիմում եւ Ուկրաինայի սահմանների մոտ հրադադարի ռեժիմի խախտումների աճի եւ զորքերի տեղաշարժերի համար»:
Զրուցակիցները քննարկել են օրենքի գերակայության եւ տնտեսական բարեփոխումների խթանման կարեւորությունը` Ուկրաինայի ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին եւ եվրաատլանտյան ինտեգրմանն ուղղված նրա նկրտումները կյանքի կոչելու գործում: