Հունաստանն անհեթեթ է անվանել Թուրքիայի մեղադրանքները
Հունաստանն անհեթեթ է անվանել Թուրքիայի մեղադրանքները:
«Մենք կտրականապես հերքում ենք Հունաստանի իմիջը սեւացնելու ցանկացած փորձ անընդունելի ֆեյք նորությունների հրապարակման ճանապարհով»,-ասվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ Հունաստանն օգնել է ահաբեկչական կազմակերպությանը՝ Քրդական բանվորական կուսակցությանը:
Հունաստանի արտգործանախարարը ապրիլի 14-ին կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ: