ԱՄՆ պետքարտուղարը եւ Պենտագոնի ղեկավարը մեկնում են Բրյուսել՝ խորհրդակցությունների
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կայցելեն Բրյուսել, որպեսզի մի շարք գերակա հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ, հայտնել է Պետդեպը:
Բլինքենը, որը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական տարբեր գործընկերների հետ, «կվերահաստատի ԱՄՆ-ի նվիրվածությունը անդրատլանտյան դաշինքին` որպես կարեւորագույն գործընկերության՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»: