Մայիսի 15-ից 141 օրով ատոմակայանը կկանգնի. ո՞րն է այլընտրանքը (տեսանյութ)
Մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 3-ը Մեծամորի ատոմակայանը կկանգնի վերանորոգումների նպատակով, որպեսզի հետո 5-ից 10 տարով շահագործվելու արտոնագիր ստանա: 141 օր Հայաստանն էներգետիկ ինքնաբավությունը պիտի լուծի «Հրազդան ՋԷԿ»-ի միջոցով:
Ատոմակայանին փոխարինող այս կայանը շատ ավելի թանկ էներգիա է արտադրում, դրան գումարած «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը, որը շահագործում է «Գազպրոմ Արմենիան»Ն, փետրվարի 1-ից կանգնել է արդիականացման աշխատանքների պատճառով: Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ 2021 թվականին հոսանքի գինը 3 դրամով թանկացել է հենց այս հանգամանքները հաշվի առնվելով, իսկ արդյոք 2022-ին գնի բարձրացում սպասվում է, Աղինյանը ոչինչ պնդել չի կարող:
2021-ին Հայաստանն Արցախից պիտի ստանար 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, բայց հայկական երկրորդ պետության 30 հիդրոէլեկտրակայան մնացել է թշնամու տիրապետության տակ, հետևաբար, Հայաստանը ոչ միայն զրկվել է այդ ռեսուրսից, այլև պիտի իր հերթին ապահովի Արցախի էլեկտրաէներգիայի պակասորդի մի մասը: Սերգեյ Աղինյանի խոսքով «Հրազդան ՋԷԿ»-ը դա նույնպես կծածկի: Նա տեղեկացրեց նաև, որ «Երևան ՋԷԿ»-ի մոտ կառուցվում է ջերմային էլեկտրակայան. այն շահագործման կհանձնվի դեկտեմբերին:
Մանրամասները՝ տեսանյութում: