Հնդկաստանը վարակակիրների թվով առաջ է անցել Բրազիլիայից` դառնալով Covid-19-ից ամենաշատ տուժած 2-րդ երկիրն աշխարհում
Հնդկաստանում մեկ գիշերվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել` 168 912 դեպք , հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հնդկաստանի առորղջապահության նախարարության տվյալները ցույց են տվել, որ Հնդկաստանը վարակակիրների թվով առաջ է անցել Բրազիլիայից՝ դառնալով կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրների շարքում երկրորդը:
Լրատվական գործակալության ուսումնասիրության հիման վրա հայտնի է դարձել, որ Հնդկաստանում վարակի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման 13,53 միլիոն դեպք, Բրազիլիայում այդ թիվը կազմում է 13,45 միլիոն։
Վերջին օրա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 904 դեպք, ընդհանուր մահերի թիվը հասցնելով 170 179-ի։
Հայտնի է, որ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ն: