Facebook-ը 2020-ին ավելի քան 23 միլիոն դոլար է ծախսել Ցուկերբերգի անվտանգությունն ապահովելու համար
Facebook ընկերությունը 2020 ֆինանսական տարվա ընթացքում ավելի քան 23 միլիոն դոլար է ծախսել ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է The Verge-ը:
Մասնավորապես, ավելի քան 13,4 միլիոն դոլար է ծախսվել «Ցուկերբերգի անձնական անվտանգության համար նրա առանձնատներում և ճանապարհորդելիս»:
Բացի այդ, ընկերության գործադիր տնօրենը 10 միլիոն ԱՄՆ դոլարի նախահարկային արտոնություն է ստացել՝ իր ընտանիքի համար անվտանգության լրացուցիչ սարքավորումների, ինչպես նաև անձնակազմի ծախսերը հոգալու համար:
Ըստ ընկերության՝ Ցուկերբերգը գտնվում է «յուրահատուկ դիրքում», քանի որ «Facebook-ի նկատմամբ բացասական տրամադրությունները անմիջականորեն կապված են» նրա հետ: