Արարատի մարզում 22-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արամ Դավթյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Դավթյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Փաստի առիթվ Ն. Բադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։