«Լրացուցիչ անվտանգության համար որոշել ենք «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանել տարիքային շեմ. կպատվաստենք միայն 55 տ.-ից բարձր քաղաքացիների»․ առողջապահության նախարար (տեսանյութ)
Լրացուցիչ անվտանգության համար կիրառվել է «AstraZeneca» -ի պատվաստման տարիքային սահմանափակում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացությունները, և որոշում կայացրինք, որ «AstraZeneca»-ով պատվաստման համար ևս կսահմանենք տարիքային շեմ. պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ-ն ձեռք է բերել նշված պատվաստանյութի 24 000 դեղաչափ՝ 12 000 քաղաքացու համար:
Հայաստանում ովքե՞ր են պատվաստվելու AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերով