«Մենք մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան մեզ պետք չի»․ անհետ կորածների և գերիների ծնողները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ)
14:40
Անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողների մեծ մասը, որ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի մոտ, ներս է մտել։ Դեռևս հայտնի չէ՝ հանդիպումը կկայանա Նիկոլ Փաշինայնի՞, թե՞ Կառավարության որևէ այլ ներկայացուցչի հետ։ Ծնողներից երկուսին թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը՝ ընդգծելով, թե այդ մասին ասել է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, պատճառը հայտնի չէ։
Մենք մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան մեզ պետք չի։ Կառավարության դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։ Նշենք, որ այս պահին Կառավարության դիմաց են հավաքվել անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները։
Նրանցից մի քանիսը մտել են Կառավարություն, որտեղ հանդիպում են Գործադիրի ներկայացուցչի հետ։