ԱՄՆ-ում տեսախցիկը տեսագրել է՝ ինչպես է կայծակը ոչնչացնում միջնակարգ դպրոցի դիմաց գտնվող ծառը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կայծակը ոչնչացնում միջնակարգ դպրոցի դիմաց գտնվող ծառը, գրում է UPI-ն։
Վաուտոմայի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջենիֆեր Ջոնսոնի խոսքով՝ կայծակը հավածել է առավոտյան ժամը 8։ 25-ին՝ երեխաների դասասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Տեսանյութը, որը արձանագրել է դպրոցի անվտանգության տեսախցիկը, ցույց է տալիս՝ ինչպես է կայծակի հարվածից բռնկվում ծառը և տապալվում գետնին։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ որ ոչ ոք չի տուժել։