Չինաստանի հանքահորերից մեկում հեղեղման հետևանքով ավելի քան 20 մարդ է արգելափակվել
Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում գտնվող ածխի հանքահորերից մեկում ավելի քան 20 մարդ է արգելափակվել, հաղորդում է չինական պետական «Սինխուա» լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ աշխատակիցները արգելափակվել են հավքահորում հեղեղման հետևանքով: Ներկա պահին փրկարարական գործողություններ են իրականացվում դեպքի վայրում:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 6 մարդ դուրս է բերվել հանքահորից, ևս 21-ը դեռևս գտնվում են այնտեղ: