Լատվիայում սատկած 9 ջրաքիսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Լատվիայում մասնագետներն առաջին անգամ կորոնավիրուս են հայտնաբերել ջրաքիսերի մոտ, հաղորդում է ТАСС-ը:
Հիվանդությունն ախտորոշվել է կենդանիների մոտ երկրում գործող մորթու ամենախոշոր՝ «Baltic Devon Mink» անվամբ ֆերմայում, որտեղ շուրջ 60 000 ջրաքիս կա:
Հաղորդվում է, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր են գրանցվել նաև ֆերմայի մի քանի աշխատակցի մոտ, և հավանական է, որ վարակը հենց աշխատակիցների է փոխանցվել կենդանիներին:
Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայության ղեկավար Էդվինս Օլշեվսկիսը հայտնել է, որ ջրաքիսերի սպանդ իրականացնելու կարիք չկա, քանի որ կենդանիների շրջանում հիվանդացության մեծ ցուցանիշ այս պահին դեռ չկա: