Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա...

Մի լուսանկարի պատմություն. Ականատեսը Մարաղայի դեպքերի մասին. 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով:

Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրին մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։

Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։

Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված:

Գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը պատմում է՝  

«Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։

Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցմով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել։ Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն են, քանի որ գյուղի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությունը»:

Այդ օրը տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ, ինչը հետագայում հաստատվել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես, կազմակերպությունների կողմից:

Ըստ տարբեր տվյալների՝ Մարաղայում սպանվել է 53-100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:

Մարաղայում իրականացված հրեշավոր հանցագործությունը հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում, որոնք նպատակ էին հետապնդում ահաբեկել մարդկանց և զրկել հայրենի հողում ապրելու հնարավորությունից:

Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունն էր, որ ուղի հարթեց Մարաղա գյուղում ադրբեջանական բանակի կողմից ռազմական հանցագործության իրականացման համար:

Այդ հանցագործությունների անպատժելիությունը բարենպաստ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության արմատավորման, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար:

Այդ արատավոր շրջանակը ճեղքելու և հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու նպատակով Մարաղայի կոտորածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները՝ պատժվեն:

Այսպիսով՝ այդ օրից անցել է գրեթե 28 տարի, սակայն մեր երկրում, ինչպես նաև Արցախում ու արտերկրում չեն դադարում կոչերն՝ դատապարտելու Ադրբեջանի մարդասպան ու ցեղասպան քաղաքականությանը և համայն աշխարհին ներկայացնելու դրա դաժան հետևանքները:


ՄԱՐԱՂԱՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԷ. Գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյան

«Արցախյան կռվի տարիներին հաճախ էի մեկնում ռազմաճակատ որպես զինվորական թղթակից: Հերթական անգամ մեկնեցի 1992 թ. ապրիլի 10-ին։ Օպերատոր Վոլոդյա Հարությունյանի հետ Ստեփանակերտում լսեցինք, որ Մարտակերտում ծանր կռիվներ են ընթանում: Ադրբեջանցիները տանկերով հարձակվել են Մարաղայի վրա, և մեծ ջարդ է իրագործվում: Ուզում էինք անմիջապես մեկնել այդտեղ, սակայն բենզին չկար, միայն շտապօգնության մեքենաներին էին մի քանի լիտր տալիս: Առավոտյան մտա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մոտ և ասացի, որ «Լրաբեր»-ի համար շտապ նյութ եմ պատրաստում, պետք է հասնեմ Մարաղա: Նա առաջարկեց միասին գնալ: Նա, իր վարորդը, ես ու իմ օպերատորը Նիվա մեքենայով գնացինք Մարաղա։ Ահավոր վիճակ էր:

Փողոցներում լիքը դիակներ էին, թալանից մնացած հեռուստացույց, լվացքի մեքենա, սպանված կենդանիներ․․․ Օպերատորի հետ շրջեցինք Մարաղայի փողոցներով ու սկսեցինք նկարահանումները: Տարբեր զինատեսակներով փոխհրաձգությունը շարունակվում էր։ Հիմնական փողոցում հասցրեցի թշնամու 17 դիակ նկարահանել: Ինձ հետ Մարաղայից մի տղամարդ էր շրջում, ով հանկարծ ճչաց` «Վա˜յ, Կասիմովը»: « Ի՞նչ Կասիմով»,- հարցրեցի: Նա դիակներից մեկը ցույց տվեց, ասելով, որ ադրբեջանցի է, թաղային ոստիկանն էր, Միր Բաշիր քաղաքից, ով իրենց միշտ վատություն էր անում: Որոշեցինք ստուգել նրա գրպանները: Գտանք ոստիկանի վկայականը, որը դրեցինք նրա կրծքին, նկարահանեցինք, ուղարկեցինք Մոսկվա «Վրեմյա» ծրագրին, ցուցադրվեց, որ ոստիկաններ էլ են մասնակցել սպանդին: Մի 2 ժամից ցանկանում էի վերադառնալ Ստեփանակերտ, իմացանք, որ Արթուր Մկրտչյանը առանց մեզ զգուշացնելու շտապ վերադարձել է Ստեփանակերտ։

Իմացանք, որ Մարաղայում են նաև Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, Զորի Բալայանը և CNN , BBC և այլ հեռուստաընկերությունների ժուռնալիստներ։

Խնդրեցի իրենց, որ մի կերպ մեզ էլ տեղավորեն միկրոավտոբուսում։ Արդեն մթնում էր, և վտանգավոր էր գիշերով վերադառնալ Ստեփանակերտ։ Բալայանն առաջարկեց գիշերել Դրմբոնում իր ծանոթի տանը։

Առավոտյան հասանք Ստեփանակերտ, անմիջապես մտա Արթուր Մկրտչյանի մոտ ճշտելու իր անակնկալ վերադարձն ու հարցազրույց վերցնել։ Շատ անտրամադիր էր, ասեց, որ շատ շտապ գործ կար, և հարցազրույցի չի տրամադրվում։ Համոզեցի, տվեց հարցազրույց , և մենք մեկնեցինք Հայաստան։ Դա նրա վերջին հարցազրույցը եղավ։ Մի քանի օրից լսեցինք նրա սպանության լուրը։ Եվ հենց այդ հարցազրույցն էլ տվեցի «Լրաբեր»-ով՝ «Զինվորի հրաժեշտը»։

Վերադարձին մեր ինքնաթիռն ընկավ ահավոր ցնցումների մեջ: Ինքնաթիռում նստարաններ չկային. այդպես էին վիրավորներին պատգարակով տեղափոխում:

Հանկարծ ինքնաթիռի ներսում ինչ-որ ահավոր դղրդոց լսվեց, սկսեց անկանոն ցնցվել։ Ոմանք խուճապի մատնվեցին: Այդ պահին Քոքսը սայթաքեց և ընկավ։ Մոտեցա, որ օգնեմ, նա նայեց իմ աչքերի մեջ ու ժպտալով ասաց. «Նո պռոբլեմ»: Ես զարմացել էի, թե ինչպես է նա ժպտում ու բարեկրթորեն թաքցնում իր տագնապը: Շրջվեցի Զորի Բալայանի կողմը՝ «Գայկվիչ, ամեն վայրկյան կարող է ինքնաթիռը պայթել, իսկ Քոքսն ասում է «Նո պռոբլեմ»։

«Նա միշտ այդպես է»,- տագնապը չթաքցնելով՝ ասաց Զորի Բալայանը։ Երբ ինքնաթիռը պոչը գետնին քսելով մի կերպ կանգնեց՝ առաջինը իջնելու պատիվը Քոքսին տվեցինք․․․ Ինչ վերաբերվում է լուսանկարին, ապա ասեմ, որ այն Մարաղայում արվեց։

1992 թվականի ապրիլի 11-ն էր, օպերատոր, լուսանկարիչ, զինվորական թղթակից Հակոբ Պողոսյանը այդ դժվար պահին մեզ նկարեց, ասելով՝ «Ի՞նչ իմանաս․․․»։

 

Առաջին շարքում առաջինը Հակոբ Պոսոսյանն է, Վրեժ Սարուխանյանը, Քերոլայն Քոքսը․․․ Երկրորդ շարքում ձախից առաջինը Զորի Բալայանն է, իսկ աջից երկրորդը օպերատոր Վոլոդյա Հարությունյանն է»- հուզված պատմում էր գրող, հրապարակախոսը:

 

 

Հեղինակ՝ Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

դիտվել է 511 անգամ
Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan