ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի թեմային
Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և չսրել լարվածությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «Իզվեստիան»:
Բացի այդ, դիվանագետը մեկնաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի երեկ արած հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները «համագործակցում» են Ռուսաստանի հետ շատ մակարդակներում, այդ թվում՝ ՊՆ մակարդակում:
«Պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով Ուկրաինայում ամերիկյան ներկայացուցիչների հետ կապ չկա և չի սպասվում, մոտ 7-10 օր առաջ տեղի ունեցած շփումներն իրականացվել են այլ մակարդակներում և այլ ոլորտներում»,- հայտարարել է Ռյաբկովը:
Փոխարտգործնախարարը Վաշինգտոնին հորդորել է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակին, չսրել լարվածությունը և հետևողականորեն վերաբերվել մայրաքաղաքների միջև տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերին: