Հակառուսական պատժամիջոցները թանկ են նստում Հունաստանի վրա. երկրի ԱԳՆ տեղակալ
Ռուսաստանի դեմ եվրոպական տնտեսական պատժամիջոցները Հունաստանի վրա թանկ են նստել: Այս մասին Ուկրաինայի դեսպան Սերգեյ Շուտենկոյի հետ հանդիպմանն ասել է երկրի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը, գրում է Lenta.ru-ն:
Վարվիցիոտիսն ասել է, որ պատժամիջոցների պատճառով Հունաստանը ստիպված է վճարել «մեծ տնտեսական գին իր արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար»:
Նրա խոսքով՝ Հունաստանը սատարում է «ուկրաինական հարցի լուծման Մինսկի գործընթացին»:
Վարվիցիոտիսը շեշտել է, որ միջազգային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով և միջազգային օրենսդրությանը համապատասխան:
Մարտին Եվրամիությունը Ուկրաինայի պատճառով ևս վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները: «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարման համար» պատասխանատու համարվողների դեմ պատժամիջոցները վերաբերում են 177 քաղաքացու և 48 իրավաբանական անձի: Պատժամիջոցներով՝ նրանց արտաքին հաշիվների սառեցվում է և ԵՄ տարբեր տնտեսական ռեսուրսների մուտքը արգելափակվում: