Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտ է ռեկորդայինին
Թուրքիայում ուրբաթ կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշը մոտ է եղել ռեկորդայինին, որը գրանցվել է նախօրեին, և կազմել 55 791: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Ինչպես մարտի 29-ին նշել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թուրքական նահանգների մեծ մասում վարակումների դեպքերի թվի աճի պատճառով հանգստյան օրերին կրկին սահմանվում է պարետային ժամ՝ ուրբաթ 21:00-ից մինչև երկուշաբթի 05:00:
Ապրիլի սկզբում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի օրական ցուցանիշը մի քանի անգամ թարմացրել է համավարակի բռնկումից ի վեր գրանցած ռեկորդները՝ առավելագույնին հասնելով հինգշաբթի՝ 55 94: