Պենտագոնը Սև ծով ամերիկյան նավերի ուղարկումն անվանել է «ստանդարտ գործողություն»
Պենտագոնի խոսնակ Ջոն Կիրբին ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի՝ Սև ծով ուղարկումն անվանել է «ստանդարտ գործողություն», որը սովորաբար համաձայնեցվում է Անկարայի հետ Մոնտրյոյի կոնվենցիայով: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մենք պարբերաբար գործողություններ ենք կազմակերպում Սև ծովում: Վերջերս այնտեղ նավեր ուղարկեցինք: Սա նորություն չէ», - ասել է Կիրբին:
Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է ինքնաթիռներ և նավատորմեր, որտեղ միջազգային իրավունքը թույլ է տալիս:
Կիրբին նաև հրաժարվել է խոսել Սև ծովում «հետագա գործողությունների» մասին, ինչպես նաև հաստատել թուրքական լրատվամիջոցներից ստացված տեղեկություններն այն մասին, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ ՌԾՈւ նավերը Սև ծով են ուղարկվելու: