«Տիտանիկից» բացիկը ցուցադրվել է աճուրդում եւ ակնկալվում է, որ կվաճառվի 15 000 դոլարով
«Սիրով՝ Ջեք» գրությամբ բացիկը, որն ուղարկվել էր «Տիտանիկի» հյուրերից մեկի կողմից, ցուցադրվել է աճուրդում և ակնկալվում է, որ կվաճառվի 15 000 դոլարով:
Բացիկն ուղարկել էր ռադիոկապի ավագ օպերատոր Ջեք Ֆիլիսը: Այդ ժամանակ նա 24 տարեկան էր: Բացիկն ուղարկվել էր 109 տարի առաջ նրա քույր Էլսի Ֆիլիսին Բելֆասթից, Իռլանդիա, մարտի 7-ին՝ նավի ողբերգական կործանումից հետո ընդամենը 5 շաբաթ առաջ:
Հավանաբար դա եղբոր վերջին նամակագրությունն էր նախքան Ֆիլիսը հեռացել էր Սաութհեմփթոնից «Տիտանիկի» առաջին չվերթով:
Չորս օր անց փոստի նախկին նախկին աշխատակիցը, որը տոնել էր իր 25-ամյակը նավում, հանդես է եկել՝ որպես իսկական հերոս: Կործանման ժամանակ նա հերոսաբար ռադիոհաղորդագրություններ էր ուղարկում մյուս նավերին՝ խնդրելով նրանց փրկել Տիտանիկի ուղեւորներին ու անձնակազմին:
Այդ հաղորդագրություններից մեկն ուղարկված էր «Կարպատիա» նավին, որը, ինչպես հայտնի է, ընդունել էր շուրջ 705 փրկվածներին Տիտանիկի վերջնական խորտակումից երկու ժամ անց: