Լատվիայի նախագահը ավտովթարի մասնակից է դարձել Ռիգայում
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը փոքրիկ ավտովթարի մասնակից է դարձել Ռիգայում: Վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով տեղի LETA գործակալությանը:
Հաղորդվում է, որ ընթացքի ժամանակ Լևիցի մեքենան կտրուկ արգելակել է, և դրան բախվել է նախագահի անվտանգության ամենագնացը:
Վթարի վայրում կողմերը պատահարի վերաբերյալ համաձայնեցված արձանագրություն են կազմել: Դրանից հետո մեքենաները շարունակել են իրենց ճանապարհը, իսկ վթարը չի ազդել պետության ղեկավարի օրակարգի վրա:
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Լատվիայի պետական ոստիկանությանը: