Ապրիլի 8-ին ադրբեջանաթուրքական պատվիրակություն Երևան չի ժամանել․ ՊՆ
Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,– ասվում ՊՆ տարածած հաղորդագրությունում։