ԱՄՆ պաշտպանության նախարարը կմեկնի Իսրայել, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, կհանդիպի նաև Նեթանյահուի և Սթոլթենբերգի հետ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ապրիլի 10-ին կմեկնի Իսրայել, ապա՝ Գերմանիա և Մեծ Բրիտանիա, ինչպես նաև՝ կայցելի ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելի կենտրոնակայան, հաղորդում է ТАСС-ը:
«Օսթինը նշված երկրների իր պաշտոնակիցների հետ է հանդիպելու, որպեսզի քննարկի միջազգային համագործակցության անհրաժեշտությունը պաշտպանական ոլորտում, ինչպես նաև՝ կվերահաստատի իր հավատարմությունը եվրաատլանտյան համագործակցության խորացմանը»,- նշված է Պենտագոնի հայտարարությունում:
Իսրայելում Օսթինը կհանդիպի նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ՝ քննարկելով վերջինի հետ Ռուսաստանի կողմից «ապակայունացնող և Չինաստանի կողմից ուժգնացվող վարքագծին» դիմակայելու, ահաբեկչության դեմ պայքարին ու միջազգային օրակարգի այլ խնդիրներին վերաբերյալ հարցեր: