Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը
Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները երկրի ԿԸՀ-ն ամփոփել է. խորհրդարան է անցել 6 քաղաքական ուժ, հաղորդում է ТАСС-ը:
Ամենաշատ թվով ձայներ ստացել է «Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը՝ հավաքելով քվեների 26.18%-ը և ստանալով պատգամավորական 75 մանդատ՝ հաղթելով ընտրություններում:
Երկրորդ տեղում «Կա այդպիսի ազգ» անունը կրող կուսակցությունն է, որը պատգամավորական 51 մանդատ կստանա, իսկ առանցքային ընդդիմադիր Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը միայն երրորդ տեղում է՝ ստանալով 43 մանդատ: Եվ 30, 27 և 14 մանդատ համապատասխանաբար ստացել է հաջորդ երեք հորիզոնականները բարձրացրած կուսակցությունները:
Սպասվում է, որ առաջիկա ամսում նոր խորհրդարանը կսկսի աշխատանքները, իսկ ներկայիս կառավարությունը հրաժարական կներկայացնի: