Իտալիայի վարչապետն անվանել է Էրդողանին դիկտատոր, որի հետ պետք է համագործակցել
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին համարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիկտատոր, որի հետ պետք է համագործակցել:
«Այդ դիկտատորների հետ, որոնց հետ, սակայն, պետք է համագործակցել, դուք պետք է լինեք անկեղծ, որպեսզի հաստատեք դիրքորոշումը, սակայն նաեւ պատրաստ լինեք համագործակցել՝ ի շահ ձեր երկրի: Պետք է գտնել ճիշտ բալանս»,-ասել է Դրագին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դրագին նաեւ հայտարարել է, որ չի կիսում Էրդողանի վարքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ: «Ես համարում եմ, որ դա անպատեհ էր»,-ասել է Դրագին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ ֆոն դեր Լյայենի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում երեքշաբթի: Սոցցանցերում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է նիստերի դահլիճում տեղադրված երկու աթոռ, որոնք զբաղեցրել են Միշելը, երկրորդը՝ Էրդողանը: ԵՀ ղեկավարը ստիպված է եղել նստել բազկաթոռին Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական պրոտոկոլի համաձայն զբաղեցնում է ավելի ցածր աստիճան: