Մոզամբիկում քաղաքի վրա հարձակման ժամանակ 12 մարդ է գլխատվել, հնարավոր է՝ օտարերկրացի
Տասներկու մարդ, հավանաբար՝ օտարերկրացիներ, գլխատված է հայտնաբերվել «Իսլամական պետության» կողմից հայտարարված Մոզամբիկի հյուսիսային Պալմա քաղաքի վրա հարձակման արդյունքում՝ մոտ 60 միլիարդ դոլար արժողությամբ գազային նախագծերի մոտակայքում, պետական TVM հեռուստաալիքին հայտնել տեղական ոստիկանության պետը:
Ոստիկանության հրամանատար Պեդրո դա Սիլվան քաղաք այցելած լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի կարող վստահ լինել այդ 12 անձանց ազգային պատկանելության մեջ, բայց կարծում է, որ նրանք օտարերկրացիներ են, քանի որ սպիտակ են:
«Նրանց կապել եւ գլխատել են այստեղ»,- ասել է նա, փոխանցում է Reuters-ը:
«Իսլամական պետության» հետ կապված զինյալները 2017 թվականից սկսած ավելի ու ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում հյուսիսային Կաբո Դելգադո նահանգում, որտեղ գտնվում է Պալման:
Կառավարությունը հայտարարել է, որ տասնյակ մարդ է զոհվել մարտի 24-ին վերջին հարձակման արդյունքում: Սակայն զոհերի եւ տեղահանվածների ամբողջական մասշտաբն անհայտ է մնում: