Սարսափելի. Թաիլանդում հսկայական մողեսը մտել է խանութ, բարձրացել դարակաշարքի վրա` խուճապի մատնելով ներսում գտնվողներին (լուսանկարներ, տեսանյութ)
Թաիլանդի խանութներից մեկի հաճախորդները տեսագրել են` ինչպես է հսկայական մողեսը մտնում խանութ և բարձրանում դարակաշարքի վրա, գրում է Daily Mail-ը։
Ականատեսները պնդում են՝ Նակհոն Պատհոմ քաղաքում գրեթե 1․8 մետր երկարությամբ սողունը դուրս է եկել ջրանցքից, ապա շարժվել մոտակայքում գտնվող մթերային խանութի ուղղությամբ։
Խանութի աշխատակիցներն ու հաճախորդները թաքնվել են վաճառասեղանի հետևում, մինչդեռ սողունը, փորձելով բարձրանալ դարակաշարքի վրա, գետնին է գցել սննդի և տնտեսական իրերի տուփերը։
Խանութի վաճառողուհու խոսքով՝ մողեսը խանութում գտնվել է մոտ 1 ժամ՝ միչև ոստիկանության և փրկարարական թիմի ժամանումը։
«Մողեսը մի ամբողջ ժամ մնացել է դարակաշարքի վերևում։ Փրկարաների թիմը ժամանելով՝ փորձեց բռնել նրան, բայց այդպես էլ չկարողացավ․ նա դուրս եկավ խանութից ու թաքնվեց հարևանությամբ գտնվող թփերի մեջ»,- հայտնել է նա։