Ձեզ պես հայերի շարքում ինձ չեմ ուզում դասել. ռուսաստանաբնակ փաստաբան Ալեքսան Խոնդաքարյանը Փաշինյանի հետ հանդիպման մասին (Տեսանյութ)
Ռուսաստանաբնակ փաստաբան Ալեքսան Խոնդաքարյանն իր վրդովմունքն է հայտնել Մոսկվայում կայացած «Հայ փաստաբանների ասոցիացիայի» անդամների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ:
«Երբ մարդիկ, որոնք այդ ասոցիացիայի կազմում են, հանդիպել են կապիտուլյանտի հետ, որը դավաճանել է մեր Հայրենիքը, որը դավաճանել է իմ Հայրենիքը, իմ Արցախը... Ես որեւէ ընդհանուր բան չեմ ցանկանում ունենալ այդ ասոցիացիայի հետ»,-հայտարարել է նա ֆեյսբուքյան իր էջից եթերում: Նա պատռել է շնորհակալագիրը, որը նրան ավելի վաղ շնորհել էին Ասոցիացիայի կողմից: «Ձեզ պես հայերի շարքում ինձ չեմ ուզում դասել: Ներողություն, եթե ինչ-որ բան այն չէ: Սակայն ես համարում եմ, որ ընդհանուր ինչ-որ բան ունենալ կապիտուլյանտի հետ, առավելեւս, հանդիպել նրան Ռուսաստանի տարածքում եւ ներկայանալ բոլոր հայերի անունից, դա առնվազն ոչ պրոֆեսիոնալ է իրավաբանական տեսանկյունից»,-ասել է Խոնդաքարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը: