Ծնողները որոշել էին մինչև լույս մնալ ՊՆ շենքի մոտ և սպառնում էին, որ կջարդեն լրագրողների հեռախոսները , ովքեր փորձեն լուսաբանել. Hraparak.am
Անհետ կորածների և գերիների ծնողները երեկ ուշ երեկոյան հայտարարել են, որ որոշել են մինչև լույս մնալ ՊՆ շենքի մոտ՝ թույլ չտալով, որ շենքից որևէ մեկը դուրս գա և հեռանա։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Նրանք շատ չեն՝ մոտ 30-40 հոգի են։ Կայքի հաղորդմամբ՝
Ծնողները դեմ էին իրենց ակցիան լուսաբանելուն։ Իշխանությունների ներնշնչանքը, թե՝ լուսաբանումը վնասում է իրենց զավակներին հետ բերելուն, ազդեցություն է ունեցել։
Նրանք սպառնում էին լրագրողների հեռախոսները ջարդել, եթե տեղում տեսանկարահանումներ կանեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորածների հարազատները փակել են ՊՆ-ի մուտքերը և աշխատակիցներին չեն թույլատրում դուրս գալ շենքից:
Հայտնել էինք նաև, որ Հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին աղմուկը կազմակերպել էր իշխանությունը: