Շվանիձոր գյուղում այրվել է տուն. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ
Ապրիլի 8-ին, ժամը 17։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղում այրվում է տուն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շվանիձոր գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ եւ տան մոտակայքում խոտածածկույթ՝ մոտ 10 քմ։