Իսրայելցի գեներալ. Իսրայելը «դեպի անդունդն է գնում»
Քաղաքական ճգնաժամն Իսրայելում եւ իսրայելցի քաղաքական գործիչների միջեւ կոնֆլիկտները կործանարար հետեւանքներ են ունենում ապագա սերունդների համար, կարծում է իսրայելցի պահեստազորի բրիգադային գեներալ Ցվիկա Ֆոգելը, հայտնում է Shehab-ը:
Նրա խոսքով՝ Իսրայելը «լիակատար գիտակցումով եւ առանց երկմտելու դեպի անդունդն է շարժվում՝ ներքին պատերազմներին իր քաղաքական գործիչների մասնակցության պատճառով»: «Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը Նեգեւում եւ այլևս չենք վերահսկում այնտեղ գործող հանցավոր խմբավորումները,-ասաց նա:- Մենք կորցնում ենք ինքնիշխանությունն Արեւմտյան ափին եւ Հորդանան գետի հովտում»:
Ընդ որում, բա գովեց Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի խափանման գործում «հսկայական հաջողության» համար:
Նրա կարծիքով՝ Իրանը երբեք իրական վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար, նույնիսկ՝ դրա հնարավորությունների զարգացման դեպքում, քանի որ Իսլամական Հանրապետությունը գիտակցում է, որ Իսրայելը բավականաչափ ուժ ունի՝ «ծանր ու ցավալի հարվածներ» հասցնելու համար: «Խաղաղությունն ու համակեցությունն անհնար են, եթե Իսրայելը չապացուցի իր թշնամիներին հաղթելու եւ նրանց վնաս հասցնելու իր կարողությունը»: