Ըստ ամենայնի՝ Բայդենը կհետաձգի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
Ըստ ամենայնի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհետաձգի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, որը պետք է ավարտվի մայիսի 1-ին:
AP-ի հաղորդմամբ՝ Բայդենի անվճռականությունը գրեթե հավասարազոր է մնացած 2500 զինծառայողներին դուրս բերելու որոշումը հետաձգելուն:
«Դժվար կլինի տեղավորվել այդ ժամկետում»,-ավելի վաղ ասել է նա:
Ջեյմս Ստավիդիսը՝ ՌԾՆ պաշտոնաթող ծովակալը, ով 2009-2013 թթ. զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարի պաշտոնը, կարծում է, որ խելամիտ չէ արագ հեռանալը: