Վրաստանում այսօրվանից բացվել են կինոթատրոնները
Այսօրվանից ՝ ապրիլի 8-ից, Վրաստանում կինոթատրոնները կվերսկսեն իրենց աշխատանքը: Դրանք կկարողանան կինոդիտողներ ընդունել՝ համաձայն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված կանոնակարգերի, գրում է kvira.ge կայքը:
Կինոսրահները կարող են կինոդիտողներին ընդունել սրահի տարողունակության 50%-ի չափով:
«Ինչպես գիտեք, ցուցադրությունները թույլատրվել են ապրիլի 1-ից, կինոթատրոններն էլ այսօրվանից են վերսկսում աշխատանքը` կապված նախապատրաստական որոշ աշխատանքների հետ: Դեռևս ամռանը` հուլիս ամսին առողջապահության նախարարությունը նրանց նկատմամբ հատուկ կարգադրություններ է սահմանել, որոնք կրում են կանխարգելիչ բնույթ և ապահովում են կարգադրությունների կատարումը, ինչն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: Թերմոէկրանավորումը, ախտահանումն ու դիմակը օգտագործումը նման շինություններում պարտադիր է»,-հայտարարել է Աշխատանքի տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեն: