Իրաքը Միացյալ Նահանգների հետ օտարերկրյա զորքերի դուրսբերման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել
Միացյալ Նահանգների և Իրաքի պատվիրակությունները ռազմավարական երկխոսության փուլի ընթացքում համաձայնության են եկել, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի մարտիկները հետագայում կարող են դուրս բերվել երկրից, ժամկետները կորոշվեն տեխնիկական խորհրդատվությունների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով 2 երկրների կառավարությունների համատեղ հայտարարությանը:
«Երկու երկրներն էլ հաստատել են, որ ԱՄՆ ուժերը Իրաքում են գտնվում Իրաքի կառավարության հրավերով, որպեսզի աջակցեն հանրապետության անվտանգության ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այս խմբավորման աճող ներուժից ելնելով` երկու կողմերն էլ հաստատել են, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի առաքելությունն այժմ ուղղված կլինի մարզչական և խորհրդատվական առաջադրանքների վրա, ինչը թույլ կտա մնացած մարտական ուժերը տեղափոխել Իրաքից, միևնույն ժամանակ ժամկետները կորոշվեն առաջիկա տեխնիկական խորհրդատվությունների ընթացքում», - ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ: