Մեքսիկայի նավթավերամշակման գործարաններից մեկում մի քանի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել
Մեքսիկայի արևելքում տեղակայված «Լասարո Կարդենաս դել Ռիո» նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել մի քանի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Izvestia.ru-ն` հղում տալով Milenio թերթին։
«Առաջին պայթյունը գրանցվել է (խմբ․՝ տեղի է ունեցել տեղի ժամանակով) 16:50-ին․․․ ևս 6 պայթյուն տեղի է ունեցել 17։35-ին>,- նշվում է թերթում։ Հստակեցվում է, որ հրդեհը բռնկվել է առաջին պայթյունից հետո, հաջորդիվ գրանցված պայթյունների հետևանքով հրդեհը տարածվել է։
Pemex պետական նավթավերամշակման ընկերությունը, որը ղեկավարում է Վերակրուսում գտնվող գործարանը, տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել։