Իսպանիայում թույլատրվել է AstraZeneca-ով պատվաստել միայն 60-ից բարձր տարիք ունեցող անձանց
Իսպանիայի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կիրառել հակակորոնավիրուսային AstraZeneca դեղանյութը միայն 60-ից բարձր տարիք ունեցող անձանց պատվաստման համար։ Այս մասին հայտնում է RT-ն։
El Pais թերթի հաղորդմամբ՝ Իսպանիայի առողջապահության նախարար Կառոլինա Դարիասը հայտնել է, որ հիմնվելով այսօր եղած տեղեկատվության և կանխարգելիչ միջոցառումների վրա, թույլատրվում է դեղանյութը կիրառել 60-ից բարձր տարիքի անձանց պատվաստելու համար։
Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները որոշել էին կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության ներկայացրած դեղանյութով պատվաստելու համար տարիքային շեմը բարձրացնել՝ դարձնելով 65։