Twitter-ը մտադիր է 4 միլիարդ դոլարով գնել Clubhouse սոցիալական ցանցը
Վերջին ամիսներին Twitter-ը բանակցություններ էր վարում Clubhouse սոցիալական ցանցի գնման շուրջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Bloomberg-ին։
Լրատվամիջոցը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հաղորդում է, որ գործարքը գնահատվում է 4 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, բանակցությունները ներկայումս դադարեցված են անհայտ պատճառով:
Նշվում է, ոքր Twitter-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ Clubhouse-ը չի պատասխանել գործակալության հարցմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Twitter-ը գործարկել է Spaces աուդիո պլատֆորմի բետա տարբերակը, որը, ինչպես սպասվում է, կմրցի Clubhouse-ի հետ: Նշվում է, որ այս պահին ոչ բոլոր օգտվողներն են կարող օգտվել հարթակից՝ բաց խոսակցություններ վարելու համար: