Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո գրանցված մահերի թիվը հասել է 63-ի` 57-ը՝ BioNTech-Pfizer, 3-ը՝ Moderna, 3-ը՝ AstraZeneca-ի պատճառով
Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 55-ից 63-ի: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նշվում է, որ 57 մահ գրանցվել է BioNTech - Pfizer- ով պատվաստումից հետո: Առողջության անվտանգության դաշնային գրասենյակը չորեքշաբթի զեկույցում նշել է, որ մահվան դեպքերը կապված չեն օգտագործված պատվաստանյութերի հետ:
«Առողջության անվտանգության դաշնային գրասենյակին հաղորդվել է մահվան 63 դեպքի մասին, որոնք վրա են հասել Covid-19-ի դեմ պատվաստմանը մոտ ժամանակահատվածում՝ 57-ը՝ BioNTech-Pfizer, 3-ը՝ Moderna, 3-ը՝ AstraZeneca»,- նշվում է զեկույցում։
Փաստաթղթի համաձայն, պարզվում է, թե արդյոք կապ կա մահվան դեպքերի և կորոնավիրուսի դեմ պատվաստումների միջև։ Ինչպես նշվում է՝ անկախ պատվաստումից առողջության հետ կապված բնական բարդացումներ, այդ թվում մահեր կարող են գրանցվել պատվաստում ստացող, առավել խոցելի տարեց բնակչության շրջանում։