«Կա մի շատ կարևոր հարց, որը դեռևս լուծված չէ»․ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների ավարտից հետո գերիների և պահվող անձանց հարցը դեռևս լուծված չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ուզում եմ նշել, որ այս համատեքստում կա մի շատ կարևոր հարց, որը դեռևս լուծված չէ։ Դա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` բոլոր պատանդները, ռազմագերիները և մյուս պահվող անձինք պետք է վերադարձվեն իրենց հայրենիք: Սակայն, ցավոք, մենք Ադրբեջանում դեռևս պահվող անձինք ունենք», - ասել է Փաշինյանը` հավելելով, որ ուրախ է, որ այդ հարցի շուրջ ՌԴ նախագահի հետ ոչ մի հակասություն չունեն։
Այս թեմայով՝
Հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսայութ է հրապարակել
Մոսկվայում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը (տեսանյութ)