Հայտնի է դարձել` որն է լինելու Մեգան Մարքլի և արքայազն Հարիի` Netflix-ով ցուցադրվելիք առաջին նախագիծը
Սասեքսի դուքսն ու դքսուհին առաջին անգամ պատմել են իրենց դեբյուտային սերիալի մասին, որը ցուցադրվելու է Netflix առցանց հեռարձակման հարթակում:
Ինչպես հաղորդում է elle.ru-ն, զույգի խոսքով` այդ նախագիծը շատ հոգեհարազատ է իրեն: Ինչպես հայտնի է դարձել, Սասեքսի դուքսի և դքսուհու Archewell Productions պրոդյուսերական ընկերությունը վավերագրական սերիալ կնկարահանի Heart of Invictus խորագրով, որը նվիրված է լինելու ներկա և նախկին զինվորականների համար անցկացվող պարալիմպիկ մրցումներին: Միջոցառումը երկրորդ տարին անընդմեջ հետաձգվում է համավարակի պատճառով և նախնական տվյալներով` կանցկացվի 2022 թվականին Հաագայում:
Բացի պրոդյուսերական աշխատանքից, արքայանզ Հարին, որը խաղերի հիմնադիրն է, կհայտնվի նաև սերիալում և ըստ սյուժեի` կարևոր դեր կկատարի: Սա նրա առաջին ելույթը չի լինելու Netflix-ի հարթակում. նախկինում բրիտանական միապետական ընտանիքը հանդես է եկել «Հառնող Փյունիկ» վավերագրական ֆիլմում, որը ևս նվիրված է եղել պարալիմպիկ խաղերին:
Invictus Games Foundation-ի գործադիր տնօրեն Դոմինիկ Ռիդը նշել է, որ համագործակցությունը Netflix-ի հետ նաև բարեգործական բնույթ է կրելու: Այն ֆինանսավորում կապահովի բարեգործական հիմնադրամի համար:
Վավերագրական ֆիլմը նկարահանվելու է օսկարակիր դուետի` ռեժիսոր Օրլանդո ֆոն Այնզիդելի և պրոդյուսեր Ջոաննա Նատասեգարայի կողմից: